Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերը նշել է, որ իր թիմը կորցնելու ոչինչ չունի:
«Իհարկե, մենք կցանկանայինք ավելի շատ տարբերակներ ունենալ, բայց թիմն առանց այն էլ լավ կազմ ունի: Պետք է պատշաճ պատասխան տանք մրցակցին: «Բարսելոնա»-ի հարձակվողների եռյակն անչափ վտանգավոր է: Նրանց դեմ միշտ դժվար է խաղալ:
Եթե դուրս գանք եզրափակիչ, դա կարող եք հրաշք համարել: Դիմակայությունը կավարտվի միայն մրցավարի` խաղի ավարտն ազդարարող սուլիչից հետո»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մյուլլերի խոսքերը:









































