Մարդը համակարգչին հաղթել է առանց սահմանագծի փոքերում: Լավագույն համակարգչային ծրագրի և 4 պրոֆեսիոնալների (աշխարհի լավագույն խաղացողների վարկանշային ցուցակի առաջին տասնյակից) միջև փոքերի 2-շաբաթյա պայքարը ավարտվել է մարդու հաղթանակով: Այս մասին հայտնում է direct-press.ru-ն՝ հղում անելով համալսարանի մամլո հաղորդագրությանը:
Քարնեգի-Մելլոն համալսարանում մշակված Claudico ծրագիրը մոտ 732 000 դոլար է պարտվել:
Մարդիկ և համակարգիչը մրցել են ամեն օր` առավոտյան 11-ից մինչև երեկոյան 10-ը:











































