Google ընկերության քարտեզների Google Map-ի ծրագիրը միջպետական հակամարտության պատճառ է հանդիսացել: Այս մասին հայտնում է Риа-Новости-ն` հղում անելով կոստարիկյան La Nacion թերթին: Ըստ այդ թերթի հրապարակման՝ Google Map-ում ծրագրավորողները սխալ են գծել Նիկարագուայի եւ Կոստա-Ռիկայի միջեւ միջպետական սահմանը: Նիկարագուայի զինվորականները մտել են Կոստա-Ռիկայի տարածք, ժամանակավոր ճամբար սարքել, պարզել Նիկարագուայի պետական դրոշը, ծառեր կտրել:
Ինչպես պարզվել է, զինվորականների հրամատարը, առաջնորդվելով Google Map-ի նեկայացրած քարտեզներով, մտել է հարեւանի տարածք: Կոստա-Ռիկայում մեծ արձագանք է առաջացրել: Խոսելով պետական հեռուստատեսությամբ` Կոստա-Ռիկայի նախագահ Լաուրա Չինչիլյան դատապարտել է այս արարքը: Google Map-ի ծրագրավորողները չեն կարողացել բացատրել այս սխալն` ասելով, որ տեղեկությունները հավաքվում են տարբեր աղբյուրներից: