Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողով՝ Երևանում

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն իր կազմավորման հինգերորդ տարեդարձին կազմակերպել է «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով երկօրյա միջազգային կոնֆերանս, որի բացումը տեղի ունեցավ մայիսի 11-ին Երևանում, Բեստ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում:

Գիտաժողովին մասնակցում են դիվանագիտական կրթության հաստատությունների, համալսարանների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ` 70-ից ավելի մասնակիցներ շուրջ 25 երկրներից:

Գիտաժողովի բացման ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Նա իր խոսքում նշեց, որ այս միջոցառմամբ Դիվանագիտական դպրոցը նպատակ ունի նպաստելու էլեկտրոնային դիվանագիտության վերաբերյալ գիտնականների ու գործնական դիվանագիտական աշխատանք կատարող մասնագետների շրջանում ծավալված միջազգային քննարկումներին: Դեսպան Գաբրիելյանը գոհունակությամբ նշել է նաև, որ Դիվանագիտական դպրոցի ստեղծումից 5 տարի անց նրա շրջանավարտներն արդեն կազմում են ՀՀ դիվանագիտական կորպուսի մի զգալի մասը և ձեռք են բերել լավ հեղինակություն:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան:

Գիտաժողովի պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը, ընդգծելով կոնֆերանի նշանակությունը և անդրադառնալով էլեկտրոնային դիվանագիտության ոլորտում ՀՀ ԱԳՆ ձեռքբերումներին, նշեց, որ դիվանագիտական ծառայության մարմինները կարող են հաջողակ լինել իրենց երկրների ազգային շահերին ծառայելու հարցում միայն տեխնոլոգիական առաջընթացից առավելագույնը քաղելու դեպքում: Նա գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցը հաջողությամբ է իրականացնում ապագա դիվանագետներին կրթելու և գործող դիվանագետների մասնագիտական գիտելիքները և հմտությունները շարունակաբար վերապատրաստելու գործը, և որ այն դիվանագիտական կադրերի մասնագիտական պատրաստման առաջնագծում է:

Գիտաժողովն ընթանալու է չորս աշխատանքային նիստերով.
1.Տեղեկատվության և հաղորդակցության կառավարումը դիվանագետների համար. հնարավորություններ և ռիսկեր,

2. Դիվանագիտություն և վիրտուալ իրականություն. միջոցներ և պրակտիկա,

3. Երկրների փորձառությունը փոփոխություններին հարմարվելու և դրանց ազդեցությունը գնահատելու հարցում,

4. Դիվանագիտական դպրոցներ և էլեկտրոնային դիվանագիտություն. լավագույն փորձառությունները:

Գիտաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում