ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ երեկ ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ին 33-ամյա Գագիկ Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի երթուղային տաքսին Ալագյազ-Ապարան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորակը. 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով դեպքի վայրից գնացել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղությամբ:
Կատարվում է քննություն:











































