ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Գրինվիլ քաղաքի գազանանոցում անհայտ անձինք գողացել են կարմիր կենգուրուի ձագին և 4 ուլերի: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Ընդ որում, կենգուրուի ձագին վերցրել են հենց մոր պարկից: Մայրը վիրավորվել է:
Կենդանիները կորել են մայիսի 6-ի առավոտյան, գազանանոցի աշխատակիցների ուժերով նրանց գտնելու փորձերն ապարդյուն են անցել:
Այսուհետև գազանանոցում կտեղադրվեն տեսախցիկներ, իսկ վանդակներին՝ հավելյալ կողպեքներ:










































