ԱՄՆ-ում Նյու Յորքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Indian Point ատոմային էլեկտրակայանի վթարից հետո հոսանքափոխարկիչ յուղի զգալի մասը լցվել է Հուդզոն գետը: Այս մասին գրում է Associated Presse-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոյին:
«Կասկած չկա, որ յուղը լցվում է Հուդզոն գետ: Թե որքան՝ մենք ստույգ չգիտենք»,- ասել է նա:
Կիրակի օրը Կուոմոն անձամբ է այցելել վթարի վայր: Նրա խոսքերով՝ ջրային տարածքը մաքրելու համար կպահանջվի 2 օր:
Շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտում հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվել՝ թույլ չտալու համար արտահոսքի տարածումը: Մասնավորապես՝ ջրում ստեղծվել է 90 մետրանոց ամբարտակ:










































