Այս շաբաթ շատ ԶԼՄ-ներ հրապարակել են Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի համատեղ լուսանկարները, որոնք գրեթե կասկած չեն թողնում, որ նրանք նոր սիրավեպ են սկսել:
spletnik.ru հրատարակչությունը որոշել է 40-ամյա դերասանին դարձնել ամենշաբաթյա «Էվոլյուցիա» հանդեսի հերոս, որպեսզի հետևի նրա իմիջի և ոճի փոխակերպումներին:
Բազմաթիվ հայտնի ֆիլմերում և սերիալներում նկարահանված Կուպերի ստեղծագործական ուղին դեռ կարճ է, իսկ դա նշանակում է, որ կինոօլիմպոսի բարձրունքները նրա համար դեռ առջևում են:
Դրա փոխարեն դերասանը կարողացավ շատ արագ գրավել հանդիսատեսի սրտերը՝ հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների:
Նրա հմայքի տակ են ընկել շատ հայտնի կանայք. 2006 թվականին նա ամուսնացավ Ջենիֆեր Էսպեզիտոյի հետ, սակայն նրանց ամուսնություը 4 ամիս տևեց, հաջորդ տարիներին հանդիպում է Ռենե Զելվեգերի և Զոուի Սալդանի հետ:
2013 թվականին հարաբերություններ սկսեց բրիտանացի մոդել Սյուկի Ուոթերհաուսի հետ: Սակայն այս տարվա մարտին զույգը հայտարարեց բաժանման մասին:
Տեսնենք, թե ուր կտանի դերասանի նոր սիրավեպը Իրինա Շեյկի հետ, որ արդեն մի քանի օր է՝ քննարկվում է համացանցում:



























































