Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Մկները սեփականացրել են Արտաշատը»

«Աբրահամյան ընտանիքից և ոչ մեկն առ այսօր որևէ բան չի արել ժողովրդի համար, ժողովրդի մասին մտածող չէ ու ժողովրդի մատից փուշ հանող չէ: Այնպես որ, տարբերություն չկա՝ Արգամ Աբրահամյանը կլինի Արտաշատի քաղաքապետ, թե նրանց շրջապատից մեկ ուրիշը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արտաշատցի, ներկայում Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը:

«Ինչ տարբերություն, մուկը էն գլխից  էլ որդեգրել էր նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանին ու նրան էր աշխատացնում էր իր շահերի համար: Արտաշատում չկա որևէ մեկը, որ դեմ դուրս կգա նրանց ու կփորձի ինքնուրույն լինել: Մկները սեփականացրել են Արտաշատը, այն դեպքում, երբ ժամանակին Մխչյանի ավտոսպասարկման կետում եղբայրներով ՝ Ջոնիկն ու Հովիկը ավտոյի յուղ էին փոխում »,-հավելեց Վիրաբյանը:

Նրա խոսքով` մի կարևոր հանգամանք էլ կա, թե ինչու պետք է նախկին քաղաքապետին փոխարիներ Հովիկ Աբրահամյանի որդին կամ ավելի մոտ կանգնած ինչ որ մեկ այլ հարազատ: «Նախկին քաղաքապետի օրոք այնքան հարկեր են թալանվել, այնքան գումարներ են յուրացվել, որ եթե ազնիվ մարդ փոխարիներ նրան, ապա բոլոր կեղտերը ջրի երես էին դուրս գալու: Իսկ հիմա, երբ տղան դառնա քաղաքապետ, ապա պետությունից գողացված ու լափած փողերի հետքն անվերադարձ կկորի»,-ասաց Վիրաբյանը՝  հավելելով, որ այդ ամենից զատ Հայաստանում տենդենց  է նկատվում, որ վարչապետների որդիները պետք է պարտադիր ընտրովի պաշտոն զբաղեցնեն, «անկախ այն հանգամանքից, որ իրենց անուն ազգանունը թերևս առանց սխալի չեն կարողանա գրել»: «Իսկ նման պարագայում, երբ քաղաքապետը, մարզպետը, վարչապետը ու, էլ չգիտեմ ով, նույն ընտանիքից են լինում, ապա արդեն օրենքը դադարում է գործել երկրում, քանի որ բոլոր օղակներում իրար հարազատ մարդիկ են լինում և հարցերը լուծվում են ընտանեկան մակարդակում»,-ասաց Վիրաբյանը:

Մեր զրուցակցի խոսքով` Արտաշատը կարևոր քաղաք է, քանի որ շատ գործարաններ կան, արտադրության և արտահանման հետ կապված շատ հարցեր կան, որոնք կարող են լուծվել բանիմաց ու փորձառու քաղաքապետի կողմից, սակայն, մյուս կողմից, Վիրաբյանի խոսքով, այդ բոլոր գործարանները ժամանակին անօրինական կերպով սեփականաշնորհվել են նույն Աբրահամյանների կողմից ու հիմա անելիք առանձնապես չկա:

Նշենք, որ հունիսի 7-ին Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Արգամ Աբրահամյանից բացի առաջադրվել է նաև նրա ոխերիմ թշնամի անկուսակցական  Հովհաննես  Ղազարյանը՝  Գազի Հովոն և կրկին անկուսակցական, «Շահումյան ալկո»-ի տնօրեն  Գագիկ Համբարձումյանը:

Ասում են, որ Գազի Հովոյի առաջադրումը պատահական չէ: Նա շատ մտերիմ է Սերժ Սարգսյանի շրջապատի հետ ու հենց այնպես չէր առաջադրի իր թեկնածությունը, իմանալով հանդերձ, որ Արտաշատը «աբրահամյանաֆիկացված» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում