Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ոստիկանական «պազիկի» վարորդն առևանգել է ավտոբուսի միակ ուղևորուհուն և փորձել բռնաբարել

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Թաթուլ Պողոսյանի վարույթում է Հայկ Բ.-ի գործի քննությունը:

43-ամյա Հայկը վարել է ոստիկանության տնտեսական վարչությանը պատկանող «ՊԱԶ» ավտոբուսը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 24-ին, գիշերվա ժամը 3-ին Հայկ Բ.-ն, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, իրեն ամրակցված հիշյալ «ՊԱԶ» ավտոբուսով երթևեկել է Շենգավիթ վարչական շրջանի տարածքով:

Նրան կանգնելու նշան է արել Նելլի Ա.-ն (անունը փոխված է), ով Հայկի վարած մեքենան հասարակական տրանսպորտ է կարծել ու խնդրել է իրեն տանել Շենգավիթ թաղամաս: Հայկը համաձայնել է:

Շուրջ 10 րոպե նա մեքենան վարել է ուղևորուհու նշած ուղղությամբ, բայց հետո նրան առևանգելու դիտավորությամբ չարաշահել է իր՝ որպես հասարակական տրանսպորտային միջոց վարողի նկատմամբ ուղևորուհու ունեցած վստահությունը:

Կինը, ավտոբուսի մեջ տեսնելով գարեջրի դատարկ շշերը, անհանգստացել ու վախեցել է և խնդրել է, որ վարորդը կանգնեցնի ավտոբուսը, իջեցնի իրեն:

Հայկ Բ.-ն անտեսել է կնոջ խնդրանքներն ու պահանջը:

Կինը փորձել է ավտոբուսի դռները բացել վթարային կոճակները սեղմելով, բայց դա նրան չի հաջողվել, որովհետև ավտոբուսի այդ կոճակները չեն աշխատել:

Կինը սկսել է խնդրել Հայկին, որ նա կանգնի, բացի ավտոբուսի դուռը, ասել է, որ ինքը մոլորվել է, տանը հարազատներ ունի, ովքեր սպասում են իրեն, անհանգստանում են:

Հայկն ասել է, թե չի հավատում, նա մեքենայի դուռը չի բացել, կնոջն ասել է. «Դու բռնվեցիր»:

Նա ավտոբուսը վարել է այլ ուղղությամբ, կնոջ կամքին հակառակ նրան տեղափոխել է այլ վայր: Որոշ ժամանակ այդպես վարել է մեքենան, հետո կանգնել է Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող խանութի մոտ, գնումներ է կատարել, հետո նորից վարել է մեքենան:

Այդ ընթացքում ուղևորուհին, արդեն հուսահատված, մեքենայի մեջ եղած շշով հարվածել է մեքենայի պատուհանին, Հայկը ստիպված բացել է ավտոբուսի դուռը, ու Նելլի Ա.-ն դիմել է փախուստի:

Իսկ մինչև Այնթափ հասնելը, ըստ մեղադրանքի, Հայկը, ուղևորուհու կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, մեքենան կայանել է, մոտեցել է Նելլիին, ասել է, թե նա իրեն դուր է եկել, փորձել է բարձրացնել կնոջ զգեստը:

Կինը խնդրել է իրեն ձեռք չտալ:

Հայկը անտեսել է կնոջ խնդրանքը, բռնություն է գործադրել՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին, քաշել է մազերից ու պարանոցի շղթայից, փորձել է Նելլիի կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ հետը, բայց կինը ակտիվորեն դիմադրել է, թույլ չի տվել, որ Հայկը հանի իր զգեստը, ոտքով հարվածել ու մի կողմ է հրել նրան:

Այսպիսով, ըստ մեղադրանքի, Հայկ Բ.-ն իր կամքից անկախ հանգամանքների բերումով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Հայկ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքների՝ վստահությունը չարաշահելու եղանակով մարդուն բացահայտ առևանգելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի131 հոդվածի 1-ին մասով, և բռնաբարության փորձի համար ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում