Calvin Klein-ի ստեղծագործական տնօրեն Ֆրանսիսկո Կոստայի ծննդյան օրվա առթիվ ELLE-ն հավաքել է մոդայի տան ամենասադրիչ գովազդային նկարները, գրում է elle.ru-ն:
Ֆրանսիսկո Կոստան, որը մայիսի 10-ին տոնում էր իր 51-րդ տարեդարձը, 12 տարի ղեկավարում է Calvin Klein բրենդը: Այն ամենը, ինչով ապրանքանիշն այսօր հայտնի է, ամբողջովին նրա նվաճումն է: Սակայն դեռևս մինչև Կոստան բրենդը միշտ էլ հայտնի է եղել նաև CK ֆիրմային նշանով: Խոսքը սկանդալային գովազդային ֆոտոսեսիաներն են: Հիշենք դրանցից ամենաքննարկվողները:
Առաջին և ամենավառ սկանդալային գովազդը եղել է 1980 թվականին: Այնտեղ 15-ամյա մոդել Բրուկ Շիլդսը նկարվել է կապույտ ջինսով և միայն մի կոճակը կոճկած բլուզով: Նայելով ֆոտոխցիկին՝ Բրուկը արտասանել է հետևյալ բառերը, որոնք դարձել են սկանդալի հիմնական պատճառը. «Ուզո՞ւմ ես իմանալ, ինչ կա իմ և իմ ջինսի միջև»: Այդ արտահայտությունը հիմք տվեց մեղադրելու դիզայներին մանկական պոռնոգրաֆիա պրոպագանդելու մեջ:
Երկրորդը եղել է 1992 թվականին, երբ մոդել Քեյթ Մոսսը և դերասան Մարկ Ուոլբերգը հագել են միանման ջինսեր և ուրիշ ոչինչ:
Ապա դիզայները հարված հասցրեց կրոնական հիմքերին՝ պաստառ թողարկելով Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» մոտիվներով, սակայն նկարի սովորական հերոսների փոխարեն պատկերվել էին բրենդի ջինսերով կիսամերկ մոդելները: Դրա պատճառով Calvin Klein-ը մեղավոր ճանաչվեց և տուգանվեց:
Մի քանի տարի անց բրենդը թողարկեց մանկական սպիտակեղեն: Պաստառների վրա երեխաները այդ ապրանքանիշի սպիտակեղենով թռչկոտում էին բազմոցների վրա: Լուսանկարները համարվեցին չափազանց անկեղծ և մանկական պոռնոգրաֆիայի պրոպագանդա:
Իր փորձից հետևություն չանելով՝ 2000-ական թվականներին դիզայներն իր գովազդներում շարունակեց օգտագործել սեքսուալության և էրոտիզմի թեման: Սկանդալների պատճառ հասցրին դառնալ Քեյթ Մոսսի, Նատալյա Վոդյանովայի և Եվա Մենդեսի մասնակցությամբ պաստառները: Աղջիկները տեսախցիկի առջև կիսամերկ էին: Մի քանի անգամ հանձնաժողովը լրիվ կամ մասնակի արգելք է դրել Calvin Klein բրենդի գովազդների տարածմանը:
Բրենդի անունը անբաժանելիորեն ասոցիացվում է սկանդալների հետ, որից ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը միայն օգուտ է քաղում՝ իր արտադրանքի նկատմամբ ուշադրություն գրավելով, որը նա տիրապետել է կատարելապես:
















































