Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, կողմերը կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք պետք է հաշվետվություն տանք մեզ, թե ինչի մասին է խոսքը` Մինսկի համալիր միջոցառումներն իրականացնելիս: Խոսքն այն մասին է, որ վերականգնվի Ուկրաինայի ինքնիշխանությունը, ինքնավարությունը և տարածքային ամբողջականությունը, և մենք կշարունակենք համատեղ աշխատել դրա վրա»,- ասել է Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:











































