Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Վատիկանում պաշտոնական հանդիպում է անցկացրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որպեսզի վերջինիս շնորհակալություն հայտնի Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնմանն օգնելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
Որքան հայտնի է` Ֆրանցիսկոս պապը կարևոր դեր է խաղացել Հավանայի և Վաշինգտոնի միջև գաղտնի բանակցություններում, որի արդյունքում դեկտեմբերին հայտարարվեց ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին:
«Ես շնորհակալություն հայտնեցի պապին այն ամենի համար, ինչ նա արել է մեզ համար»,- հայտարարել է Ռաուլ Կաստրոն` Վատիկանում հանդիպման ավարտից հետո:
Քահանայապետը շատ լավ ծանոթ է Կուբային: Նախկինում նա գիրք է գրել` կաթոլիկ եկեղեցու և կղզու կոմունիստական իշխանությունների հարաբերությունների մասին: Նա պատրաստվում է սեպտեմբերին Կուբա այցելել:












































