Monday, 29 06 2026
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը

Համազգային տարբերակ

Երեկ մենք ազգովի տոնում էինք Շուշիի հաղթանակի տոնը, որը մեր ենթագիտակցության մեջ ընդհանրապես ասոցացվում է Ղարաբաղի հաղթանակի հետ: Բայց Ղարաբաղի հաղթանակը մեզ համար տոն չէ, այլ աշխատանք: Աշխատանք է, որ կոչվում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց: Հատկապես տոնական պաթոսի ֆոնին ակնհայտ են դառնում այն թերացումները, որ մենք թույլ ենք տվել մեզ մեր այդ աշխատանքում: Նախ` համար մեկ թերացումը, թերևս, այն է, որ մենք թույլ ենք տվել մեզ մտածել, որ դա ոչ թե բոլորիս աշխատանքն է, այլ այն մարդկանց, որոնք զբաղեցնում են երկրի նախագահի պաշտոնը: Մենք դա համարել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, համարում ենք Սերժ Սարգսյանի աշխատանքը, մինչդեռ կարգավորման գործընթացը մեր աշխատանքն է:

Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է գնանք ու բանակցենք Ալիևի կամ համանախագահների հետ: Իհարկե պետք է բանակցեն նախագահները: Բայց մեր աշխատանքը նրանց բանակցային նյութ պատվիրակելն է: Այսինքն` նրանք պետք է բանակցեն այն թեմայի, այն նյութի շուրջ, որը մենք ենք նրանց պատվիրակում: Իսկ ի՞նչ ենք մենք` որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես ազգ, պատվիրակում մեր նախագահներին: Մեծ հաշվով, ոչինչ: Ոչինչ, որովհետև որպես հասարակություն, որպես ժողովուրդ և որպես ազգ մենք չունենք ընդհանրական, հավաքական պատկերացում և պահանջարկ Ղարաբաղի խնդրի կապակցությամբ: Դա ամենևին այն չէ, որ մենք պետք է բոլորս նույն պատկերացումն ունենանք կարգավորման հանդեպ կամ հանգենք նույն պատկերացման: Խնդիրն այն է, որ մենք պետք է, ի վերջո, մեր օրակարգում դնենք այդ հարցը և փորձենք պատասխանել, թե իսկ մենք ի՞նչ ենք ուզում Ղարաբաղի հարցից, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ հարցի լուծումը, ի՞նչ է տվել մեզ Ղարաբաղի հարցը, ի՞նչ է վերցրել մեզանից, մեր խնդիրները ինչքանո՞վ են պայմանավորված այդ հարցով և ինչքանո՞վ են պարզապես շահարկվում այդ հարցի համատեքստում:

Դժվար է ասել, թե ի՞նչ հայտարարի կգանք դրա արդյունքում, ով ո՞ւմ կհամոզի, կհամոզի՞ արդյոք, կգա՞նք արդյոք հայտարարի: Բայց պետք է խոստովանենք, որ մենք հանրայնորեն այդ հարցը երբեք չենք քննարկել, երբեք չենք փորձել այդ հարցի կապակցությամբ հասարակական պատկերացումների ստատուս քվո, լեգիտիմ պահանջարկ ձևավորել: Մեզ թվացել է, որ դա քննարկման ենթակա հարցերի շրջանակ չէ, որ այստեղ քննարկելու հարց չկա, որ դա նույնիսկ ամոթ է քննարկելը: Բայց այդ ամենը հանգեցրել է նրան, որ այսօր մենք տեսնում ենք, որ կարգավորման գործընթացում չկա հստակ հայկական ուղեգիծ, մարտավարական առանցք, ռազմավարական թիրախ: Մենք ընդամենը ժամանակ ենք ձգում, մենք ընդամենը փորձում ենք ժամանակ շահել և մի քիչ էլ ձգել ստատուս քվոն` դա համարելով հաջողություն:

Մեր պատկերացումների շրջանակն այնքան է խեղվել, շեղվել, դուրս եկել բնականոն առանցքից, որ ստատուս քվոն մեզ համար դարձել է ինքնանպատակ, մինչդեռ այն վաղուց պետք է դարձած լիներ միջոց: Բայց մենք չգիտենք նույնիսկ, թե ինչի միջոց կարող է այն դառնալ, կամ ինչի միջոց ենք ուզում այն դարձնել: Փոխարենը, մենք այդ մասին խոսակցությունների ամեն մի փորձ որակում ենք իբրև շահարկում, իբրև թշնամու ջրաղացին ջուր լցնողի, և փակում ենք թեման` այն նորից թողնելով անորոշության ծիրի մեջ, ակնկալելով, որ «կամ էշը կսատկի, կամ իշատերը»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում