Եմենն ընդունել է Սաուդյան Արաբիայի առաջարկած 5-օրյա զինադադարի ծրագիրը: Այն պետք է սկսի գործել երեքշաբթի օրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով հութիների հետ համագործակցող զինվորականներին:
«Մենք հայտարարում ենք մարդասիրական զինադադարին մեր հավանություն տալու մասին, որը կմենարկի երեքշաբթի օրը»,- հայտարարել է գնդապետ Շարաֆ Լուքմանը:
Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի բանակը պատասխանատվություն կկրի «Ալ-Քաիդա»-ի կամ նրա դաշնակիցների կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում:










































