Գիտնականները պարզել են շոկոլադի վրա սպիտակ շերտի առաջացման պատճառը: Մասնավորապես՝ նրանք պարզել են, թե ինչու է այն առաջանում հենց հին շոկոլադի վրա: Այս մասին գրում է Applies Materials & Interfaces պարբերականը:
Սպիտակ շերտն անվնաս է և չի ազդում շոկոլադի համային որակների վրա: Դրա պատճառն այն է, որ ճարպերը դուրս են գալիս սալիկի մակերես և այնտեղ «սառչում»:
Գիտափորձի արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդ շերտի առաջացումը կանխելու լավագույն միջոցը շոկոլադի ծակոտկենությունը նվազեցնելն է: Բացի այդ, որոշակի պայմաններում պահելիս սալիկում ճարպերի քանակը հասնում է նվազագույնի:






































