Լոնդոնի մետրոյի աշխատանքի ռեժիմը շուրջօրյայի փոխվելու առթիվ Չարինգ-Քրոսս կայարանում կհայտնվի ստորգետնյա կինոթատրոն:
Օգտագործումից դուրս եկած կայարանը նախկինում ծառայել է որպես ֆիլմեր նկարահանելու վայր, սակայն 1999 թվականից հասարակության մուտքը այնտեղ փակվել է:
Կինոթատրոնում կցուցադրվեն դասական ֆիլմեր: Առաջին ցուցադրությունները կլինեն մայիսին, իսկ լոնդոնյան մետրոն շուրջօրյա ռեժիմի կանցնի սեպտեմբերին՝ հայտնում է BBC News-ը:








































