Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել թիմի կազմը:
Ակումբի ուշադրության կենտրոնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան:
ՊՍԺ-ն պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի 1 տարվա վարձակալության դիմաց վճարել 8 մլն եվրո, իսկ կիսապաշտպանին առաջարկել նույն աշխատավարձը, որը նա այժմ ստանում է անգլիական ակումբում:
L’Equipe-ի փոխանցմամբ` պայմանագրում կարող է լինել կետ, ըստ որի` փարիզյան ակումբը մրցաշրջանի ավարտից հետո իրավունք կստանա գնել Դի Մարիայի տրանսֆերը:







































