Իսպանիայի Սևիլիա քաղաքում Coca-Cola-ի գործարանի վրա ընկած Airbus A400 ռազմական ինքնաթիռը նախատեսված էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար: Այս մասին հաղորդում է Airlive.net-ը:
Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է մոտ 310 կմ/ժ արագությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կործանման արդյունքում զոհվել է 3 մարդ, ևս 2-ը տուժել են: Երկու մարդու ճակատագիրն անհայտ է:







































