Իրաքի արևելքում բանտերից մեկից բանտարկյալների զանգվածային փախուստը կանխելիս զոհվել է առնվազն 12 ոստիկան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, իրավապահ մարմինները Դիյալի մարզում գտնվող բանտում ստիպված են եղել կիրառել հրազեն՝ կանգնեցնելու համար փախուստի դիմած բանտարկյալներին: Արդյունքում սպանվել է 50 բանտարկյալ:
Թե քանի բանտարկյալի է հաջողվել փախուստի դիմել՝ հայտնի չէ: Բանտում գտնվում է մի քանի հարյուր հանցագործ, այդ թվում՝ ահաբեկչության մեղադրանքով:









































