Թբիլիսիում բացվել է մաճառի միջազգային եռօրյա փառատոն, որին մասնակցում են գինի արտադրողները, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, գինեգործներ, լրագրողներ և քննադատներ Եվրոպայից ու Հյուսիսային Ամերիկայից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փառատոնն անցկացվում է Թբիլիսիի կենտրոնում, կազմակերպիչներն են Գինու ազգային գործակալությունը, Թբիլիսիի քաղաքապետարանն ու Տուրիզմի ազգային վարչակազմը:
Հյուրերն այսօր ու վաղը հնարավորություն ունեն համտեսելու տեղի խոշոր գինեգործական ընկերությունների արտադրանքը:











































