Բրեդֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությանը 189 մարդ է մասնակցել: Կամավորների միջին տարիքը 37 է եղել: Մասնակիցներն անձնական հարցաթերթիկներ են լրացրել: Կամավորները նաև պատմել են՝ արդյոք հաճախ են իրենք համացանցում և սոցցանցերում տարբեր ողբերգությունների մասին նորություններ կարդացել, գրում է Psych Central-ը:
Մասնագետները պարզել են, թե մասնակիցներից ովքեր են վնասվածքային իրավիճակներ ապրել և հետվնասվածքային սթրեսային խանգարման նշաններ ունեցել: Հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցերի նորությունները զգալիորեն ազդել են կամավորների 22%-ի վրա: Այդ մարդիկ հետվնասվածքային սթրեսային խանգարման նշաններ են ունեցել՝ չնայած կյանքում վնասվածքային իրավիճակների չեն բախվել: Առավել մեծ վտանգի ենթակա են եղել ողբերգությունների մասին նորություններ դիտողները:








































