Տորոնտոյի, Օտտավայի և Արևմտյան համալսարանների հետազոտողները վերլուծել են 19.349 հասուն մարդկանց տվյալները, հայտնում է Psych Central-ը: Գիտնականները ցանկացել են պարզել՝ կապ գոյություն ունի՞ քնի խանգարումների և բացասական մանկական փորձի միջև: Մանկական տրավմա ունեցող են համարվել այն մասնակիցները, որոնք մի քանի անգամ ընտանեկան բռնության վկա են եղել, նաև նրանք, ովքեր տառապել են ֆիզիկական կամ սեքսուալ բռնությունից:
Մոտավորապես յուրաքանչյուր 7-րդ կամավոր քնի հետ կապված խնդիրներ է ունեցել: Գրեթե ամեն երկրորդը մինչև 16 տարեկանում գոնե մեկ անգամ բռնության է բախվել: Հետազոտողները պարզել են, որ բացասական մանկական փորձը սերտորեն կապված է քնի խանգարումների հետ:
Գիտնականները սկզբում ենթադրել են, որ կապը բացատրվում է մասնակիցների շրջանում քրոնիկ հիվանդությունների, քրոնիկ ցավի կամ հոգեկան խանգարումների առկայությամբ: Մասնագետները 15 գործոն են հաշվի առել, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա: Նույնիսկ երկար ժամանակ անցնելուց հետո մանկության տարիների յուրաքանչյուր վնասվածք մեծ տարիքում քնի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը մեծացրել է 10%-ով:







































