ԽՍՀՄ ժողովուրդները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամենածանր կորուստներն են կրել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսին:
«Մենք հիշում ենք այն զոհերին, որոնք զոհաբերվել են հանուն ազատության, նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն ապագայի: Ամերիկացիներին, ովքեր դուրս են եկել Նորմանդիայի լողափեր և արյունաքամ լինելով քայլ առ քայլ առաջ շարժվել: Բրիտանացիներին, ովքեր դիմակայել են Luftwaffe-ին: Ազատ ֆրանսիացիներին, ովքեր չընդունեցին նացիստական բռնազավթումը: Քաջ լեհերին, ովքեր պայքարեցին մեր և ձեր ազատության համար»,- հայտարարել է Ռայսը` Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի կապակցությամբ հանդիսավոր արարողության ժամանակ:
«Եվ արևելքում` Ռուսաստանին, Ուկրաինային, Բելառուսին և բոլոր նախկին խորհրդային հանրապետություններին, որոնք պատերազմի ժամանակ կրել են ամենածանր կորուստները»,- նշել է նա:







































