Ուրբաթ օրը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում` ուղևորներին զննելու սրահում, կախովի առաստաղը փլուզվել է: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Նախնական տվյալներով` փլուզման արդյունքում վիրավորվել են օդանավակայանի 3 աշխատակից և մեկ ուղևոր: Տուժածները հոսպիտալացված են:
Միջադեպի պատճառները հետաքննվում են:






































