Հայտնի ռոք երաժիշտների ընտանիքում ծնված փոքրիկ Քինգստոնը դատապարտված է անսովոր և հետաքրքիր կյանքի: Նրա ծնողները՝ Գվեն Ստեֆանին և Գեյվին Ռոսդեյլը առաջադիմական դաստիարակության կողմնակիցներ են: Օրերս երգչուհին գեղեցկության սրահ է գնացել որդու հետ, որից հետո Քինգստոնի ձեռքերի և ոտքերի եղունգները ներկվել են սև լաքով, հայտնում է 7days.ru-ն:
Արժե նշել, որ Քինգստոնն աստղային զույգի երեք որդիներից ավագն է: Գվենը և Գեյվին դաստիարակում են նաև 6-ամյա Զումին և միամյա Ապոլլոյին:







































