Մաունթին-Վյուում Google-ի կենտրոնակայանի զարգացման նախագիծը Google ընկերությունը ներկայացրել է փետրվարի վերջին: Իսկ հիմա հայտնի է դարձել, որ գրասենյակի շինարարությամբ կզբաղվեն ռոբոտները, հայտնում է Engadget-ը:
Մասնաշենքը, որտեղ կկարողանա աշխատել մինչև 20 հազար աշխատակից, կկառուցվի այսպես կոչված crabots ռոբոտների օգնությամբ: Դրանք հատուկ մեքենաներ են, որ համատեղում են մանևրող ռոբոտների գործառույթներ՝ ավանդական կռունկներով, որոնց բեռնատարողությունը 10 տոննայից ավելի չէ:
Մաունթին-Վյուում նոր մասնաշենքի շինարարության պլանների մասին հայտնի դարձավ անցած տարի. այդտեղ Google-ը ունի 68 հա:
Իսկ 2015թ. փետրվարին ընկերությունը ներկայացրել է իր նախագիծը:
Մասնաշենքը կկոչվի Googleplex, իսկ դրա տարբերակիչ գիծը կդառնան թափանցիկ տանիքներն ու պատերը:
Ֆուտուրիստական նախագծի հեղինակներն են Թոմաս Հեթերվիկն ու Բյարկ Ինգլեսը:







































