Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը մտաբերել է Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Կորդոբա»-ի դեմ հանդիպման այն դրվագը, երբ Լիոնել Մեսսին զիջեց 11 մետրանոցն իրացնելու իրավունքը բրազիլացի ֆուտբոլիստին:
«Երբեք չեմ մոռանա Մեսսիի այդ արարքը: Պարզապես բառեր չեմ գտնում:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կարող էր հեթ-տրիկ ձևակերպել, բայց զիջեց ինձ 11 մետրանոցն իրացնելու իրավունքը: Դա երբեք չի մոռացվի»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը:








































