Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկների աջակցությամբ հինգշաբթի օրը ահաբեկիչներից ազատագրել է թվով երրորդ շրջանը: Այս մասին հաղորդում է «Էլ-Մայադին» հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ համտեղ իրականացված ռազմական հաջողված օպերացիաների արդյունքում Սիրիայի սահմանի կողմից պաշտպանվել են Ասալ էլ-Վարդ և Ջուրուդ-էլ-Ջուբա լեռնային շրջանները:
Լիբանանի տարածքում Բրիթալ շրջանն ազատագրելուց և Էլ-Սահրեյջ անցակետը վերահսկության տակ վերցնելուց հետո լիբանանյան դիմադրության հետ բանակն ու մարտիկներն անվտանգության գոտի են ստեղծել, որը միացնում է Սիրիայի և Լիբանանի 45 կմ ձգվող լեռնային շրջանները:








































