Եվրամիությունը կարող է նոր համաձայնագիր նախապատրաստել Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը:
«Մենք աշխատում ենք Ռիգայի գագաթնաժողովի (մայիսի 21-22) հայտարարության շուրջ: Որպես այդ գործընթացի մաս`մենք կարող ենք նոր համաձայնագիր նախապատրաստել Հայաստանի համար և աշխատել դրա շուրջ`իհարկե հաշվի առնելով այդ երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,-ասել է Ռինկևիչը`ԵՄ-ի և Արևելյան գործընկերության առևտրի նախարարների հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով` ԵՄ-ը ցանկանում է աշխատել Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, որպեսզի հաստատվի համագործակցության այնպիսի մակարդակ, որը կհամապատասխանի ընդհանուր շահերին:











































