ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնել է աշխատել Իսրայելի նոր կառավարության հետ: Բացի այդ, պետության ղեկավարն «անհամբերությամբ սպասում է» Բենիամին Նեթանյահուի և նրա նախարարների նոր կաբինետի հետ աշխատանքին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ինչպես ընդգծել է նախագահ Օբաման`ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Իսրայելի հետ մեր սերտ ռազմական և հետախուզական համագործակցությանն անվտանգության ոլորտում»,-հայտարարել են Սպիտակ տանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նեթանյահուին հաջողվելէ հասնել կոալիցիոն համաձայնագրի ստորագրման:









































