Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով աչքի է ընկնում իր արագավազությամբ, Marca-ի հետ զրույցում նշել է, որ եթե լիներ աթլետ, կնախընտրեր հանդես գալ 100մ արագավազքում:
«Եթե թեթևաթլետ լինեի, սիրելի տարածությունս կլիներ 100մ արագավազքը: Այն հիանալի է: Չնայած՝ ինձ դուր է գալիս դիտել մրցումները նաև 200մ, 400մ տարածություններում, որոնք տակտիկապես ավելի բարդ են:
Վերջին անգամ 100մ տարածությունում արագությունս հաշվարկել եմ 14 տարեկանում: Այդ ժամանակ ցուցանիշս 11.4 վրկ էր: Հուսով եմ՝ բարելավել եմ արդյունքը: Այդ իսկ պատճառով հետաքրքիր կլիներ տեսնել՝ ինչի եմ ընդունակ հիմա»,- ասել է Բեյլը:








































