Nikola Labs սթարթափ-ընկերության մշակողները TechCrunch-2015-ին ներկայացրել են սմարթֆոնի համար չեխոլ, որն էներգիայի կուտակման օրիգինալ սխեմայի օգնությամբ կարող է փոփոխական հոսանքով փաթեթավորել Wi-Fi-ի, LTE-ի և Bluetooth-ի ռադիոհաճախային ազդանշանները: Այս մասին հաղորդվում է սթարթափի պաշտոնական կայքում:
Նոր չեխոլը, փորձագետների խոսքով, մինչև 90%-ը վերափոխում է էներգիայի, որը սմարթֆոնը ծախսում է ազդանշանի ընդունման համար և այն վերադարձնում է: Այդպիսով, գաջեթը ստանում է լրացուցիչ 30% լիցքավորում:
Առավելագույն արդյունքի համար չեխոլը պետք է անընդհատ սմարթֆոնի վրա լինի:
Առայժմ iPhone 6-ի համար նախատեսված աշխատանքային նախատիպերը վերջնական մշակման փուլում են, բայց, ինչպես պնդում են սարքի հեղինակները, շուտով իրենց նախագիծը կհայտնվի Kickstarter-ում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կկարողանա օգնել նախագծի ֆինանսավորմանը և արագացնել դրա զարգացման գործընթացը:













































