Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգում երկրի զինված ուժերի 20-րդ տանկային բրիգադի զորանոցում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Sanliurfa.com պորտալը:
Հաղորդվում է, որ զորանոցի հարակից տների ապակիները կոտրվել են: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ մեքենաներ, շտապօգնության անձնակազմ:
Որպես պայթյունի հնարավոր պատճառ նշվում է պահեստում պահվող ժամկետանց զինամթերքի պլանային ոչնչացումը: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհեր չկան:











































