Ավտոմոբիլային Worldcarfans կայքում են հայտնվել BMW 3-Series-ի առաջին լուսանկարները, որի սեդանի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա մայիսի 7-ին՝ Մյունխենում:
Նորույթը կունենա նոր 340i մոդիֆիկացիա, որը հագեցած է 3.0-լիտրանոց V6 բենզինե տուրբինային շարժիչով, որը զարգացնում է մինչև 326 ձիաուժ հզորություն:
Այս տարբերակը փոխարինելու է գալիս 335i տարբերակին, որը հավաքվում էր 306 ձիաուժ շարժիչով:
Ավելի մանրամասն տեղեկություններ BMW 3-Series նորացված ընտանիքի մասին հայտնի կդառնա շնորհանդեսից հետո:
Արտաքինից 3-Series-ն ստացել է միայն աննշան կոսմետիկ փոփոխություններ՝ ներառյալ թեթև արդիանացված բամպերները: Սրահում հայտնվել է կլիմայական սարքավորումների ղեկավարման նոր բլոկ, ինչպես նաև նոր քրոմե ներդիրներ դռներին:
Նշենք, որ BMW 3-Series-ը թողարկվում է 1975-ից, այդ ժամանակից ի վեր թողարկվել է մոդելի 6 սերունդ:















































