Ռուսական կինոդպրոցի ուսանողները Վաշինգտոնում Սպիտակ տան պատերի վրա պրոյեկտել են Ռուսաստանի դրոշը և ռազմական տեխնիկայի կադրեր, որոնք անվանել են «քաղաքավարի տանկեր»: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Եթե Բարաքը չի գալիս շքերթին, շքերթը կգնա Բարաքի մոտ»,- մեկնաբանել են ուսանողներն իրենց աշխատանքը:
Տեսանյութը նկարահանվել է «Ռուսաստանը՝ առողջ իմաստների երկիր» կինոփառատոնի շրջանակներում:















































