«Հայաստանի բնակչությունը դեպրեսիայի մեջ է, դրա համար էլ այդ վիճակից դրդված՝ մարդիկ ծայրահեղ քայլերի են դիմում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» ու Ժիրայր Սեֆիլյանի գործունեությանը՝ ասաց ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով նրանց ձերբակալություններին՝ ազատամարտիկն այդ քայլը անհիմն համարեց՝ նշելով, որ նրանք ձերբակալվել են քաղաքական հայացքների համար: «Նրանք իրենց քաղաքական հայացքների համար են ձերբակալվել: …հիմա մարդիկ կան, որ ասում են՝ ժողովուրդն է մեղավոր, բայց ժողովուրդն ի՞նչ անի: Ովքեր գոռացին իշխանափոխություն, ժողովուրդը դուրս եկավ փողոց, «նասմերտ» կանգնեց կողքներին: Իրենք փախան, ժողովուրդը մնաց փողոցում: Էնպես որ ժամանակը ցույց կտա, թե որքանով է ճիշտ մեր բռնած ուղին»,- եզրափակեց Միքայելյանը:









































