Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Այս մասին գրում է Forbes-ը: Պորտուգալիայի հավաքականի ավագը 2014թ. վաստակել է 79 մլն դոլար, ինչև 6 մլն-ով ավել է, քան նրա 2013թ. եկամուտը:
Վերոգրյալ գումարի մեջ մտնում է աշխատավարձը, հավելավճարները, գովազդային պայմանագրերից ստացված եկամուտը: Երկրորդ տեղում է Լիոնել Մեսսին, իսկ առաջին եռյակը եզրափակում է Զլատան Իբրահիմովիչը: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Քրիշտիանու Ռոնալդու, «Ռեալ» – 79 մլն դոլար
2. Լիոնել Մեսսի, «Բարսելոնա» – 70.5
3. Զլատան Իբրահիմովիչ, ՊՍԺ – 41.8
4. Գարեթ Բեյլ, «Ռեալ» – 34.9
5. Նեյմար, «Բարսելոնա» – 31.7
6. Ռադամել Ֆալկաո, «Մանչեսթեր Յունայթեդ» – 31
7. Ուեյն Ռունի, «Մանչեսթեր Յունայթեդ» – 25.8
8. Խամես Ռոդրիգես, «Ռեալ» – 25.4
9. Սերխիո Ագուերո, «Մանչեսթեր Սիթի» – 25.3
10. Լուիս Սուարես, «Բարսելոնա» – 19.9









































