Բրիտանիայի արքայազն Հարին համբուրել է ավստրալացի երկրպագուհուն, որը ձեռքում պարզել էր «Ամուսնացիր ինձ հետ» պաստառը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը: Երկրպագուների բազմությունը Հարիին դիմավորել է Սիդնեյի օպերային թատրոնի մոտ: Թերթի հաղորդմամբ՝ հարյուրավոր կանայք խանդել են, երբ Վիկտորյա Մաքրեյն արքայազն Հարիից ավելին է ստացել, քան պարզապես ուշադրությունը:
«Ես շատ երջանիկ եմ»,- ասել է 21-ամյա երկրպագուհին: Նրա խոսքով՝ ինքը արքայազնին հիշեցրել է, որ նրան արդեն երրորդ անգամ է ամուսնության առաջարկ արել:
Արքայազնը շփվել է երկրպագուների հետ և լուսանկարվել: Նա հրաժարվել է երկրպագուհիներից մեկին գրկել՝ նշելով, որ այդ դեպքում ստիպված կլինի բոլորին գրկել: Արքայազնը սելֆի ևս չի արել: «Ես սելֆի չեմ անում»,- բացատրել է նա:

















































