Տեխնոլոգիաների նորարարության ոլորտում համաշխարհային առաջատարներից LG Electronics ընկերության Միջին Արևելքի, Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների գծով նախագահն այցելել է Հայաստան: Նա շրջել է Հայաստանում LG-ի բացառիկ գործընկեր «Արայ» ընկերության վաճառասրահներում, որտեղ ներկայացված են ապրանքանիշի ամենալայն տեսականի՝ փոշեկուլից միչև 4k կետայնությամբ, ճկված Oled էկրանով սմարթ հեռուստացույցներ:
Ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչը վաճառասրահներում հետաքրքրվել է ապրանքանիշի տեխնիկայի սպառման, գնորդների վստահության ցուցանիշով: Նա նաև անակնկալ նվերներ է մատուցել «Արայ»-ի աշխատակիցներին: «Արայ»-ն իր հերթին անակնկալ է մատուցել LG Electronics ընկերության բարձրաստիճան ներկայացուցչին՝ կազմակերպելով կորեական թեյի հյուրասիրություն:
Լրագրողների հետ զրույցում նա շեշտեց, որ Հայաստանը մեծ շուկա և աճելու պոտենցիալ ունի. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ և հիացած եմ հայերի հյուրընկալությամբ: Համագործակցության առումով «Արայի» հետ առաջ գնալու, համագործակցությունն ընդլայնելու հնարավորություն կա: Առաջիկայում հնարավոր է տեխնիկայի նոր տեսականի ներմուծել, նաև սմարթֆոնների նոր տեսականի բերել»,- ասաց նա՝ հավելելով, որ ամպայման կրկին գալու է Հայսատան:
«Արայ» ընկերության գործադիր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը նախ կարևորեց LG Electronics-ի բարձարաստիճան ներկայացուցչի այցը Հայաստան և ասաց, որ այցերը սովորաբար պատահական չեն լինում. «Այն կապված է «Արայի» հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Գարգեին Նժդեհի 25/3 հասցեում գործող ամենամեծ LG բրենդ շոփի բացման և գործունեության հետ, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրերի, որոնք ցանկանում ենք ներգրավել բիզնեսի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից»:
Վիլսոն Մելիքջանյանը մանրամասնեց, որ մասնավորապես քննարկում են LG-ի էներգախնայող տեխնիկայի մուտքը Հայաստան, մեծ ուշադրություն է դարձվում արևային մարտկոցների միջոցով էներգահամակարգի տեղադրմանը, կարևորվում է լուսադիոդային լուսավորության, ինչպես նաև արտաքին լուսավորության էնէրգախնայող համակարգերի ներդրումը, ինչպես նաև բամաթիվ այլ տարբեր ուղղվածություններ ունեցող տեխնոլոգիաները:
Ըստ նրա, քանի որ մեր երկիրը արդյունաբերության ոլորտում երբեմնի առաջատար է եղել, այս քայլերով հնարավոր կլինի նաև արդյունաբերական ուղղությունների վերականգնման և ներդրման ուղղությամբ քայլեր կատարել:











































