«Ի տարբերություն Human Rights-ի, ես ունեմ սահմանափակումներ ընթացիկ գործով կարծիք հայտնելու, միայն կարող եմ ողջունել, որ միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցները անում են այն աշխատանքը, որում մենք սահմանափակված ենք օրենքով և չենք կարող անել: Միևնույն ժամանակ ակնկալում եմ, որ հանրությանն ու բոլորիս կտրվեն ողջամիտ պատասխաններ, թե ինչ էին հայտնաբերվել, ինչ տեղի ունեցավ այդ գործով, և որքանով էին հիմնավոր այն մեղադրանքները, որ հնչեցին այդ գործով տվյալ անձանց հետ կապված:»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:









































