Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վավերացման նախագիծն ԱՄՆ Կոնգրեսի կողմից Սենատում քննարկման ընթացքում լուրջ փոփոխությունների չպետք է ենթարկվի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստը` նշելով, որ տվյալ պահին առկա տարբերակը նախագահ Բարաք Օբաման պատրաստ է ստորագրել, գրում է TASS-ը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Սենատի արտաքին գործերի կոմիտեն միաձայն աջակցել է այդ փաստաթղթին:
Մամլո քարտուղարն ասել է, որ այժմ տեքստի վերաբերյալ մեծ թվով ուղղումներ են առաջարկվում: «Մենք մեր անհանգստությունն ենք հայտնել նրանցից որոշների վերաբերյալ, քանի որ դրանք կամ խաթարել են կոմիտեում ձեռք բերված միաձայն փոխզիջման հիմքերը, կամ սպառնացել են բանակցություններ վարելու մեր հնարավորությանը»,- հստակեցրել է Էրնեստը:
Նա հավելել է, որ եթե այդ չափանիշները չխսխտվեն, ապա Օբաման կարող է ստորագրել օրինագիծը:









































