Ուկրաինայի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է ապահովի ապագայում Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
«Մեր ռազմավարությունը պետք է ապահովի ապագայում Ուկրաինայի` դաշինքում անդամակցություն ստանալը: Մենք վերջապես պետք է վերադարձնենք այդ կարևոր բաղադրիչ տարրը՝ այդ փաստաթուղթը»,- ասել է Պորոշենկոն:
Նախագահի խոսքերով` դա արվում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության գործող երաշխիքներ ստանալու համար:











































