2016-ի մայիսին Թուրքիան Ստամբուլում կընդունի Միջազգային հումանիտար գագաթնաժողովը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական տարերքի հարցերով գործակալության ղեկավար Ֆուաթ Օքթային:
«Ի նշան Թուրքիայի հումանիտար ներդրման` 2016-ի մայիսին Ստամբուլը կանցկացնի միջազգային հումանիտար գագաթնաժողովը: Որպես ընդունող երկիր` Թուրքիան պատրաստ է համագործակցել բոլոր մասնակիցների հետ, որպեսզի հստակ լուծում գտնի այն մարտակոչերի համար, որոնց հետ բախվում ենք»,- ասել է Օքթայը ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանության համակարգին երկրի միանալու համաձայնագիրը ստորագրելու արարողությունից հետո:
«Մենք սպասում ենք երկարաժամկետ միջկրոնական և բազմակողմանի երկխոսության` գագաթնաժողովի մասնավոր, պետական և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակիցների միջև»,- նշել է նա:









































