Յյուրաքանչյուր մարդ կարող է լուսանկարել կայծակը, սակայն որոտը լուսանկարել մինչև այժմ ոչ ոքի չէր հաջողվել: ԱՄՆ-ի Սան Անտոնիոյի հետազոտական ինստիտուտից Մահեր Դայեհին հաջողվել է փորձ իրականացնել, որի ընթացքում էլ լուսանկարել է որոտը, գրում է russian.rt.com-ը:
Դայեհն իր փորձն անցկացնելու նպատակով մեկնել է Ֆլորիդայի նահանգում գտնվող ռազմական կրակադաշտ: Նա ամպրոպի ժամանակ հրթիռ է արձակել, որն էլ կայծակ է առաջացրել, ապա` փորձագետին հաջողվել է միմյանցից մեկ մետր հեռավորության վրա գտնվող 15 բարձրախոսների օգնությամբ արձանագրել որոտի ճայթյունները:
Այսպիսով` ուսումնասիրությունը ոչ միայն հնարավորություն է տվել առաջին անգամ լուսանկարելու որոտը, այլև բացահայտվել է, որ որոտի ձայնի բարձրությունը ուղղակիորեն կապված է կայծակի էլեկտրական լիցքի հզորությունից:






































