ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2015թ. հոկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Յուրի Ուշակովը, տեղեկացնում է Interfax-ը:
Նա հիշեցրել է, որ ԱՊՀ գործող նախագահը Ղազախստանն է, իսկ 2013 ու 2014 թթ. ԱՊՀ-ում նախագահում էր Բելառուսը:
Ուշակովը նշել է, որ ԱՊՀ-ում կա թեմատիկ տարիների պրակտիկա: Այսպես` 2015-ը ԱՊՀ-ում հայտարարվել է Հայրենական մեծ պատերազմի, իսկ 2016-ը՝ կրթության տարի:








































