Բարակ մաշկի բջիջները սովորական գլուխ սոխի մեջ կարելի է օգտագործել որպես գերճկուն արհեստական մկանների շարժուն մաս՝ ունակ նեղանալու և լայնանալու էլեկտրական ազդանշանի դեպքում: Սա պարզել են ֆիզիկոսները, որոնք հոդված են հրապարակլ Applied Physics Letters ամսագրում:
«Սկզբում մենք ուզում էինք հատուկ միկրոկառուցվածք մշակել արհեստական մկանների համար՝ փորձելով աշխատանքի ժամանակ մեծացնել դրանց սեղմման կամ ձգման աստիճանը: Մի անգամ մենք սոխի և դրանց չափերի կառուցվածքով նկարներ տեսանք և հասկացանք, որ դրանք մոտավորապես այն են, ինչ մենք փորձում էինք լաբորատորիայում ստեղծել»,- պատմում է Վեն-Պին Շիհը Թայվանի Ազգային համալսարանից:
Այդպիսի մկաններն առայժմ չեն կարող ծանր բեռ բարձրացնել, առաջիկայում գիտնականները կփորձեն շտկել այդ խնդիրը:







































