Անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը, ով մայիսի 2-ին Մենի Պակաոյի հետ մենամարտում տոնեց մարզական կարիերայի 48-րդ հաղթանակը, Instagram-ի իր էջում գրել է, որ երբեք արդարացումներ չի փնտրել:
«19 տարի բռնցքամարտում եմ և միշտ ունեցել եմ մեկ արդարացում: Այն կոչվում է «ոչ մի արդարացում»: Հաղթողները հաղթում են, իսկ արդարացումները պարտվողների համար են»,- գրել է Մեյուեյզերը:
Հիշեցնենք, որ Մեյուեյզերն ESPN-ի հետ զրույցում նշել է, որ պատրաստ է 1 տարի անց ռևանշի հնարավորություն տալ Մենի Պակյաոյին: Ֆիլիպինցին ուսի վիրահատության է ենթարկվելու: Վերականգնման համար պահանջվելու է 9-12 ամիս:








































