Շուտով խաղատներում ավելի քան մեկ միլիոն դրամի խաղադրույքներ անող հաճախորդների տվյալները պետք է «նույնականացվեն», իսկ նրանց տվյալները պետք է գրանցվեն հատուկ շտեմարանում: Այս նախագիծը ՀՀ կառավարության առաջիկա նիստին կներկայացնի Ֆինանսների նախարարությունը:
Անձի անձնական տվյալները պետք է արձանագրվեն հենց խաղատներում, իսկ վերը նշված շտեմարանի վարման եւ պահպանման համար պատասխանատու լիազոր մարմինը այդ անձնական տվյալների հիման վրա պետք է ուսումնասիրի անձի եկամուտների ու գույքի մասին տեղեկությունները: Ֆիննախի ներկայացրած պարզաբանումների համաձայն, այս նախագիծը մշակվել է հիմնականում փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման համար:











































