Ամերիկյան Microsoft ընկերությունը պարտվել է երկար ժամանակ տևած իր Skype ծառայության անվան գրանցման իրավունքի համար դատը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանական Sky հեռուստաալիքը, որը պատկանում է ամերիկացի բիզնեսմեն Ռուպերտ Մերդոկին, պնդել է, որ Skype բառն այնքան նման է հնչում հեռուստաալիքի անվանը, որ դա կարող է սպառողներին մոլորեցնել:
Microsoft-ը մտադիր է բողոքարկել Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ չնայած դատարանի վճիռն ընկերությանը չի ստիպում փոխել Skype ծառայության անվանումը:








































